EURO – 84. Ընտրական մրցաշարի՝ Իսպանիա – Մալթա 12-1 խաղն ամբողջությամբ (VIDEO)

Ֆուտբոլի պատմության ամենահանելուկային խաղերից մեկը կայացավ 1983 թվականի դեկտեմբերի 21-ին: EURO 84-ի խմբային մրցաշարի շրջանակներում Սևիլիայի «Բենիտո Վիլյամարին» մարզադաշտում մրցեցին Իսպանիան ու Մալթան:

Խմբային մրցաշարի վերջին՝ 6-րդ տուրից առաջ, իսպանացիները 11 միավոր ունեին և առաջատար Հոլանդիայից ետ էին մնում ընդամենը 2 միավորով, սակայն նարնջագույնները խփած և բաց թողած գնդակների բավականին տպավորիչ տարբերություն ունեին՝ +16 (22-6): Այն դեպքում, որ Իսպանիայի մոտ այդ նույն ցուցանիշը միայն + 5 (12-7) էր:

Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր էր նվաճելու միայն խմբի հաղթողը: Իսպանացիներին միայն հաղթանակը բավական չէր, անհրաժեշտ էր հաղթել՝ նվազագույնը, 11 գնդակի տարբերությամբ:

Առաջին 45 րոպեներից հետո խաղի հաշիվը՝ 3-1 էր: Ընդմիջումից հետո «Կարմիր ֆուրիային» նվազագույնը՝ 8 գոլ էր պետք: Իսպանացիները հասան իրենց նպատակին՝ վերջին գոլը խփելով հանդիպման 84-րդ րոպեին: Այս խաղում վճռորոշ դարձան խաղի 60-62 րոպեները, երբ իսպանացիները հյուրերի դարպասը 3 գնդակ ուղարկեցին՝ այդ պահին հաշիվը դարձնելով՝ 8-1:

Այս խաղում չորսական գոլի հեղինակ դարձան Մադրիդի «Ռեալի» և «Բետիսի» հարձակվողներ՝ համապատասխանաբար, Սանտիլյանան ու Ռինկոնը, իսկ խաղավարտից 6 րոպե առաջ տանտերերի համար Եվրոպայի 1984 թվականի առաջնության եզրափակի փուլի ուղեգիր ապահովեց «Արքայական» ակումբի կիսապաշտպան Սենյորը:

ԻՍՊԱՆԻԱ – ՄԱԼԹԱ՝ 12-1 (3-1)

Գոլերը՝ Սանտիլյանա (15, 26, 28, 75), Ռինկոն (46, 55, 63, 78), Մակեդա (60, 62), Սարաբիա (79), Սենյոր (84) – Դեջիորջիո (24)

Ներկայացնում ենք EURO 84-ի ընտրական մրցաշարի Իսպանիա – Մալթա խաղն ամբողջությամբ.

https://youtu.be/LKwxMlOT6RE?t=3