«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հրավեր է ստացել Շվեդիայի ազգային հավաքական՝ մասնակցելու ՈՒԵՖԱ-ի Եվրո-2024-ի ընտրական փուլի Բելգիայի և Ադրբեջանի դեմ խաղերին:
41-ամյա Իբրան ազգային հավաքականում չի խաղացել անցած մարտից, երբ ԱԱ-2022-ի ընտրական փուլի Լեհաստանի դեմ խաղում (0-2) վնասվածք ստացավ:
Իբրահիմովիչը ծնկի վնասվածքի պատճառով բաց է թողել ընթացիկ մրցաշրջանի մեծ մասը։