Կարիմ Բենզեման և Մադրիդի «Ռեալը» պայմանավորվել են

Հարձակվող Կարիմ Բենզեման շուտով կերկարաձգի պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ։

Get Football News France-ի փոխանցմամբ՝ կողմերն արդեն պայմանավորվել են երկարաձգել պայմանագիրը։

Նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2024 թվականը։

35-ամյա ֆուտբոլիստը «Ռեալում» հանդես է գալիս 2009 թվականից:

Բենզեման Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 15 խաղում խփել է 11 գոլ։