Պատրիկ Վիեյրան հեռացվել է «Քրիսթալ Փելասի» գլխավոր մարզչի պաշտոնից։ Նրա փոխարինողի վերաբերյալ որոշում կկայացվի ավելի ուշ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
46-ամյա ֆրանսիացին «Քրիսթալ Փելասը» գլխավորում է 2021 թվականի ամառվանից։ Թիմն ընթացիկ մրցաշրջանում Պրեմիեր Լիգայում 12-րդ տեղում է։
Լոնդոնցիները չեն կարողանում հաղթել առաջնության վերջին 11 հանդիպումներում։