«Արսենալի» աջ պաշտպան Տակեհիրո Տոմիյասուն երեկ Եվրոպայի Լիգայի «Սպորտինգի» հետ հանդիպման սկզբում հարկադրված լքեց խաղադաշտը։
Պաշտպանը Ֆրանսեսկո Տրինկաուի հետ բախումից հետո չկարողացավ ինքնուրույն շարունակել խաղը և բժիշկների ուղեկցությամբ լքեց խաղադաշտը կաղալով։
Նրան խաղադաշտում փոխարինեց Բեն Ուայթը: Ճապոնացի ֆուտբոլիստի վնասվածքի լրջության վերաբերյալ տեղեկություն դեռևս չկա: