«Մանչեսթեր Յունայթեդը» կփորձի գնել աշխարհի չեմպիոնի տրանսֆերը

«Մանչեսթեր Յունայթեդը» աշխատում է կազմն ուժեղացնելու տարբերակների վրա:

«Բետիսի» կիսապաշտպան Գվիդո Ռոդրիգեսը հայտնվել է «կարմիր սատանաների» թիրախում, հայտնում է Todofichajes-ը:

Իսպանական ակումբը պատրաստ կլինի վաճառել 28-ամյա ֆուտբոլիստին 30-35 մլն եվրոյով։

Հարկ է նշել, որ Գվիդո Ռոդրիգեսը դեկտեմբերին դարձել է աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի կազմում։

Միաժամանակ Կատարում կայացած աշխարհի առաջնությունում կիսապաշտպանը մասնակցել է հանդիպումներից միայն մեկին՝ խմբային փուլում Մեքսիկայի դեմ (խաղացել է 57 րոպե):

«Բետիսի» կազմում Գվիդո Ռոդրիգեսն անցկացրել է 130 հանդիպում, որոնցում խփել է 6 գոլ։