«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար պաշտպան Ռիո Ֆերդինանդը հայտարարել է, որ կցանկանար, որ իր նախկին թիմը ձեռք բերեր «Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնին։
«Եթե մանկուց ֆուտբոլ եք խաղում, ո՞րն է ձեր նպատակը։ Հաղթել գավաթներ: Բայց նա խաղում է «Թոթենհեմում», որը ունակ չէ դրան: Չեմպիոնների Լիգայի եզրափակիչից հետո նրանք ձախողվեցին:
Այժմ նա հնարավորություն ունի տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»։ Ես կցանկանայի, որ նա դա անի, բայց խնդիրն այն է, թե ակումբը ինչ գին կպահանջի նրա համար»,- ասել է Ֆերդինանդը Five podcast-ում։
29-ամյա հարձակվողի պայմանագիրը Սփըրսի հետ ավարտվում է 2023/24 մրցաշրջանի ավարտին։Հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում Պրեմիեր լիգայում անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 20 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։