«Յուվենտուսը» փոխարինող է փնտրում թիմի կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոյին, հայտնում է Todofichajes-ը:
Աղբյուրի համաձայն՝ ամռանը թուրինցիները կփորձեն ձեռք բերել ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատտիին։
Ֆուտբոլիստի գործակալը լավ հարաբերությունների մեջ է «թուրինցիների» ներկայացուցիչների հետ։
Սակայն 30-ամյա ֆուտբոլիստի վաճառքը չի մտնում ՊՍԺ-ի ծրագրերի մեջ։
Վերատին ՊՍԺ-ում խաղում է երկար ժամանակ՝ 2012 թվականի ամառվանից։ Նրա տրանսֆերային արժեքը կազմում է 50 միլիոն եվրո։