Կառլո Անչելոտտին խոսել է Կարիմ Բենզեմայի առողջական վիճակի մասին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է թիմի հարձակվող Կարիմ Բենզեմայի առողջական վիճակի մասին։

«Դա ուղղակի կապտուկ է: Նա կկարողանա խաղալ «Բարսելոնայի» հետ», անձամբ ֆուտբոլիստը նույնը ասել է», – Անչելոտտիի խոսքերը մեջբերում է Goal-ը։

Ֆրանսիացին Չեմպիոնների Լիգայի «Լիվերպուլի» դեմ խաղում դարձավ միակ գոլի հեղինակ՝ դառնալով գոլի հեղինակ 78-րդ րոպեին, իսկ արդեն 82-ին փոխարինվեց վնասվածքի պատճառով։