«Բարսելոնայի» նախկին պաշտպան Ժերար Պիկեն բարձր է գնահատել ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի հնարավոր վերադարձը կատալոնական ակումբ:
«Միայն Լեոն գիտի իր ապագայի մասին: Կարծում եմ՝ աշխարհի առաջնությունը նրա համար մեծ երազանք էր։ Իսկ գավաթը միայն հաստատեց այն փաստը, որ նա պատմության լավագույն ֆուտբոլիստն է։
Այսուհետ այն ամենը, ինչ որոշում է Մեսսին, ավելի շատ անձնական խնդիր է՝ երջանկության ձգտման համար: Եթե նա դեռ մոտիվացված է, ապա նա կարող է մնալ Եվրոպայում, իսկ «Բարսելոնան» կարող է լինել նրա ծրագրի մի մասը: Կամ գուցե նա տեղափոխվի ՄԼՍ»,- Պիկեի խոսքերն է մեջբերում Sport.es-ը