Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման կերկարաձգի պայմանագիրը ակումբի հետ, հայտնում է L’Equipe-ը։
35-ամյա հարձակվողը բանավոր համաձայնության է եկել մադրիդցիների հետ պայմանագիրը մինչև 2024 թվականի ամառ երկարաձգելու շուրջ։
Նշենք, որ Բենզեմայի գործող պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է մրցաշրջանի ավարտին։