ՊՍԺ-ն և «Չելսին» ընդհանուր տրանսֆերային նպատակ ունեն

Եվրոպայի թոփ ակումբներից երկուսը սկսել են կոնկրետ քայլեր ձեռնարկել՝ փորձելով արագացնել Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» կիսապաշտպան Մանու Կոնեի տրանսֆերը:

Ինչպես հայտնում է Sport Bild-ը, ՊՍԺ-ն և «Չելսին» ցանկանում են արագ ավարտել գործարքը:

Նշվում է, որ 21-ամյա ֆրանսիացին երազում է  խաղալ Անգլիայի Պրեմիեր Լիգայում։

Ընթացիկ մրցաշրջանում Կոնեն գերմանական Բունդեսլիգայում անցկացրել է 23 հանդիպում: