Գուտին մարզաշապիկ է նվիրել Խվիչա Կվարացխելիային

Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Գուտին «Նապոլիի» կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիային իր ինքնագրով մարզաշապիկ է ուղարկել և նամակ, որը վրացին կարդացել են El Chiringuito հեռուստաընկերության եթերում։

«Շնորհակալ եմ, որ սիրում ես իմ ֆուտբոլը: Քո խաղը կստիպի շատ երեխաների սիրահարվել այս խաղին:

Հուսով եմ, որ քո բոլոր երազանքները կկատարվեն:

Ես քեզ սպասում եմ «Ռեալում». Հուսով եմ՝ շուտով կհանդիպենք»,- գրել է իսպանացին նամակում։

Այս մրցաշրջանում Կվարացխելիան բոլոր մրցաշարերում անցկացրել է 28 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ: