«Չելսիի» նախկին մարզիչ Թոմաս Տուխելը հայտնվել է Մադրիդի «Ռեալի» հետաքրքրությունների ոլորտում՝ որպես Կառլո Անչելոտիի հավանական փոխարինող, հայտնում է BILD-ը:
Ըստ աղբյուրի՝ 49-ամյա գերմանացի մասնագետն արդեն սկսել է սովորել իսպաներեն։
Տուխելի վերջին ակումբը «Չելսին» էր, որից նա հեռացավ անցյալ տարի սեպտեմբերին։ Մինչ այդ նա մարզել է ՊՍԺ-ն, Դորտմունդի «Բորուսիան» ու «Մայնցը»։
Նախկինում հաղորդվում էր, որ Մադրիդի «Ռեալը» կհեռացնի Անչելոտիին, եթե թիմն այս մրցաշրջանում ոչ մի գավաթ չնվաճի:
Իսպանիայի Լա Լիգայում 25 տուրից հետո մադրիդցիները «Բարսելոնայից» հետ են մնում 9 միավորով: