Մադրիդի «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը խոսել է իր նախկին թիմակից, Կրիշտիանու Ռոնալդուի մասին:
«Կրիշտիանուն բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկն է: Նա միշտ ցանկանում է ավելին, ավելին բավարարվում ձեռք բերածով: Նա միշտ ձգտում է լինել լավագույնը:
Նրա աշխատասիրությունն ու պահանջկոտությունը սահմաններ չեն ճանաչում»,- Մոդրիչի խոսքը մեջբերում է Marca-ն: