Ջուզեպե Մարոտտան անդրադարձել է Ռոմելու Լուկակուի ապագային

«Ինտերի» գործադիր տնօրեն Ջուզեպե Մարոտտան հայտարարել է, որ ակումբը պայմանագիր չի կնքի հարձակվող Ռոմելու Լուկակուի հետ:

«Վարձակալությունը նախատեսված է միայն մեկ մրցաշրջանի համար, ուստի Ռոմելուն կվերադառնա «Չելսի» հունիսի 30-ին, անկախ նրանից, թե որքան լավն է նա այժմ:

Այս մրցաշրջանն աննախադեպ է դարձել, նկատի ունեմ, որ աշխարհի առաջնությունը տեղի է ունեցել ձմռանը։ Լուկակուն այդ մրցաշարում լավագույն մարզավիճակում չէր։

Նա դեռ չի կարողացել վերադառնալ այն օպտիմալ մարզավիճակին, որում գտնվում էր վերջին տարիներին»,- Մարոտտայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։

Transfermarkt.com պորտալը 29-ամյա բելգիացու արժեքը գնահատում է 55 միլիոն եվրո։