«Բարսելոնայի» նախկին պաշտպան Ժերար Պիկեն բարձր է գնահատել ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի հնարավոր վերադարձի հավանականությունը կատալոնական ակումբ։
«Միայն Լեոն գիտի իր ապագայի մասին ամեն ինչ: Կարծում եմ՝ Մունդիալում հաղթանակը նրա համար մեծ երազանք էր։ Այն միայն հաստատեց այն փաստը, որ նա պատմության լավագույն ֆուտբոլիստն է։
Այսուհետ այն ամենը, ինչ որոշում է Մեսսին, ավելի շատ անձնական խնդիր է երջանկության ձգտման համար: Եթե նա դեռ մոտիվացված է, ապա կարող է մնալ Եվրոպայում, իսկ «Բարսելոնան» կարող է լինել նրա ծրագրի մի մասը: Կամ գուցե նա գնա MLS»,- Պիկեի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։