«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեի ուժեղ և թույլ կողմերի մասին։
«Աշխարհի գավաթի և շատ այլ բաների պատճառով այս մրցաշրջանը հեշտ չի եղել բոլորիս, այդ թվում՝ ինձ համար:
Կևինը գոլային փոխանցումներ կատարելու, գոլեր խփելու անհավանական կարողություն ունի:
Բայց ես միշտ մտածում եմ, որ նա կարող է ավել լավ խաղալ։ Նրան պակասում է արագությունը»,- ասել է մարզիչը: