Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին, ով նախկինում գլխավորել է «Նապոլին», գովեստի խոսքեր է ասել նեապոլցիների վրացի կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիայի հասցեին։
«Կվարացխելիան հիանալի ֆուտբոլիստ է։ Նա արդյունավետ է գործում։
Իտալական ակումբները հիանալի են հանդես գալիս Չեմպիոնների Լիգայում։
Իտալիայից երեք ակումբներ կարող են դուրս գալ քառորդ եզրափակիչ, ինչը շատ լուրջ ազդանշան կլինի Եվրոպայի համար»,- ասել է Անչելոտտին Sky Sport Italia-ին տված հարցազրույցում: