Կառլո Անչելոտտին խոսել է Կարիմ Բենզեմայի ապագայի մասին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին հայտարարել է, որ հարձակվող Կարիմ Բենզեման կկարողանա մասնակցել Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի «Լիվերպուլի» դեմ պատասխան հանդիպմանը։

35-ամյա ֆրանսիացին վնասվածքի պատճառով բաց է թողել շաբաթ օրը կայանալիք «Էսպանյոլի» դեմ հանդիպումը (3-1) Լա Լիգայում:

«Բենզեման 100%-ով կխաղա. Կիրակի օրը նա վերադարձել է  մարզումների ընդհանուր խմբում։

Ես տեսնում եմ, որ նա չափազանց մոտիվացված է։ Սա շատ կարևոր մրցաշար է Կարիմի համար»,- ասել է Անչելոտտին մամուլի ասուլիսի ժամանակ։

Անգլիայում թիմերի միջև առաջին խաղն ավարտվել է Մադրիդի «Ռեալի» հաղթանակով՝ 5-2 հաշվով։

Մադրիդում պատասխան խաղը կկայանա վաղը՝ մարտի 15-ին, և կմեկնարկի Երևանի ժամանակով 00:00-ին։