Սադիո Մանե․ «Նա շատ լավն է, և մենք շատ ուրախ ենք, որ նա խաղում է մեզ մոտ»

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Սադիո Մանեն խոսել է «Բավարիայի» պաշտպան Ժոաու Կանսելույի մասին։

«Մենք նորից տեսանք, որ Ժոաուն լավագույններից մեկն է աշխարհում։ Նա շատ լավն է, և մենք շատ ուրախ ենք, որ նա խաղում է մեզ մոտ։ Ես կցանկանայի նրան թիմում տեսնել հաջորդ մրցաշրջանում։ Մեզ անպայման պետք են հենց այդպիսի ֆուտբոլիստներ»,- Մանեի խոսքերն է մեջբերում Sport1-ը։

Պորտուգալացին այժմ մյունխենյան թիմում է հանդես գալիս վարձավճարով «Մանչեսթեր Սիթիից»՝ 70 միլիոն եվրոյով գնելու իրավունքով։