Նեյմարը որոշել է, թե որտեղ է ցանկանում ավարտել իր ֆուտբոլային կարիերան

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը մտադիր չէ հեռանալ ակումբից, հայտնում է լրագրող Դեյվիդ Օրնշտեյնը։

31-ամյա բրազիլացին մտադիր է կարիերան ավարտել ՊՍԺ-ում։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականը, ուստի շատ մեծ առաջարկ կպահանջվի նրան համոզելու այլ թիմ տեղափոխվելու համար:

Մինչ այդ Նեյմարը ծանր վնասվածք էր ստացել փետրվարի 19-ին կայացած Ֆրանսիայի առաջնության 24-րդ տուրի՝ «Լիլի» դեմ խաղում (4:3)։ Հարձակվողը վիրահատվել է, և նրա վերադարձը սպասվում է 3-4 ամսից։