Մադրիդի «Ռեալը» ծրագրում է այս ամառ պայքարել Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի համար, հայտնում է Diario AS-ը։
«Սերուցքայինները» պատրաստ են «Բորուսիային» անմիջապես առաջարկել 100 միլիոն եվրո, ևս 40 միլիոն՝ որպես բոնուս։
19-ամյա անգլիացին Դորտմունդում հանդես է գալիս 2020 թվականի ամառվանից։ Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ը նրա շուկայական արժեքը գնահատում է 110 միլիոն եվրո: