«Բավարիան» հայտարարել է ՄԼՍ ակումբի հետ համագործակցության մասին

Մյունխենի «Բավարիան» հայտարարել է ՄԼՍ-ի «Լոս Անջելես» ակումբի հետ համագործակցության համաձայնագրի ստորագրման մասին։

Համատեղ ձեռնարկության կենտրոնակայանը կգտնվի Մյունխենում։ Համագործակցության նպատակն է զարգացնել երիտասարդ ֆուտբոլային տաղանդներ:

«Բավարիայի» սպորտային տնօրեն Օլիվեր Կանն ասել է, որ համագործակցությունը օգուտ կբերի գործարքի երկու կողմերին:

Նշենք, որ «Բավարիան» 24 տուրից հետո 52 միավորով գլխավորում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը: