«Լիվերպուլը» տրանսֆերային նպատակ ունի

«Լիվերպուլը» հետաքրքրված է «Ֆուլհեմի» կիսապաշտպան Ժոաո Պագլինայի ծառայություններով, հայտնում է Daily Mail-ը:

Աղբյուրի համաձայն՝ 27-ամյա պորտուգալացուն հավակնում են մի քանի ակումբներ, սակայն ֆավորիտ է համարվում «Լիվերպուլը»։ Թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կիսապաշտպանին այլընտրանք է տեսնում Ջուդ Բելինգհեմին, ով մերսիսայդցիների գլխավոր տրանսֆերային նպատակն է։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 28 միլիոն եվրո։