Լոնդոնի «Արսենալի» նախկին հարձակվող Փոլ Մերսոնը Մարտին Օդեգորին համարում է Պրեմիեր Լիգայի լավագույն կիսապաշտպանը։
«Այս պահին Օդեգորը Պրեմիեր Լիգայի լավագույն կիսապաշտպանն է։ Նա ավելի մեծ ազդեցություն ունի «Արսենալում», քան Կևին դե Բրույնեն «Մանչեսթեր Սիթիում»:
Մենք պետք է խոսենք որոշ բաների մասին, իսկ նա այս պահին առաջինն է, անկասկած»,- Մերսոնի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։