Էմիլիանո Մարտինեսը կարող է կարիերան շարունակել Իտալիայում

«Աստոն Վիլլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը կարող է կարիերան շարունակել «Ռոմայում», հայտնում է Fichajes-ը:

Աղբյուրի համաձայն՝ հռոմեական ակումբը ցանկանում է համալրել իր կազմը բարձրակարգ ֆուտբոլիստներով, որպեսզի համոզի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին մնալ թիմում։

Արգենտինացու գործող պայմանագիրը «Աստոն Վիլլայի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: Ընթացիկ մրցաշրջանում նա անգլիական ակումբի կազմում անցկացրել է25 հանդիպում և բաց թողել 33 գոլ՝ 7 անգամ անառիկ պահելով դարպասը։