«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Խուլիան Ալվարեսը մոտ է ակումբի հետ նոր պայմանագիր կնքելուն, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
23-ամյա արգենտինացու հետ բոլոր պայմանները համաձայնեցվել են նախորդ շաբաթ։ Նոր պայմանագիրը հաշվարկվելու է մինչև 2028 թվականի ամառը:
Ալվարեսը «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել նախորդ տարվա հունվարին։
Այս մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: