Մարկ-Անդրե տեր Շտեգենը այս ցուցանիշով երրորդն է «Բարսելոնայի» պատմության մեջ

Մարտի 12-ին «Բարսելոնան» Լա Լիգայի 25-րդ տուրի արտագնա խաղում հաղթանակ տարավ «Ատլետիկի» նկատմամբ (1:0):

«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը 2022/23 մրցաշրջանում Լա Լիգայի 25 հանդիպումներում  19-րդ անգամ կարողացավ անառիկ պահել դարպասը։

Գերմանացին կատալոնական ակումբի կազմում իր 150-րդ «չոր» հանդիպումն անցկացրեց բոլոր մրցաշարերում։

Այս առումով ավելի լավ վիճակագրություն ունեն միայն երկու դարպասապահներ՝ Անդոնի Սուբիսարետան (172) և Վիկտոր Վալդեսը (237):