Պոլ Պոգբան կրկին վնասվածք է ստացել

Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան, ով չէր ընդգրկվել թուրինյան ակումբի հայտացուցակում Ա Սերիայի 26-րդ տուրի՝ «Սամպդորիայի» հետ հանդիպմանը (4:2), կրկին վնասվածք է ստացել։

Նա խաղից առաջ՝ առավոտյան մարզման ժամանակ, մկանային խնդիր է ունեցել:

2022/23 մրցաշրջանում Պոգբան «Յուվենտուսի» կազմում մասնակցել է երկու հանդիպման։