«Վիլյառեալի» պաշտպան Պաու Տորեսը կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Յունայթեդում», հայտնում է The Mirror-ը։
Աղբյուրի համաձայն՝ մանկունիանցիները ցանկանում են վաճառել Հարի Մագուայրին, և նրա փոխարեն ծրագրում են պայմանագիր կնքել Տորեսի հետ։ Տրանսֆերի գումարը կարող է կազմել 50 մլն եվրո։
26-ամյա իսպանացու պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։ Տորեսը Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 21 հանդիպում։