Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը կարող է տեղափոխվել «Չելսի», հայտնում է Football Insider-ը։
Լոնդոնցիները պատրաստ են ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում 25-ամյա հոլանդացու հետ պայմանագիր կնքելն իրենց գլխավոր առաջնահերթությունը դարձնել։ Նշվում է, որ «Բարսելոնան» ֆինանսական խնդիրների պատճառով կարող է բաց թողնել հոլանդացուն։
Նշենք, որ Դե Յոնգը «Բարսելոնայում» հանդես է գալիս 2019 թվականի ամառվանից։ Կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում Լա Լիգայում անցկացրել է 22 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: