«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին թիմի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն համեմատել է կատալոնական ակումբի լեգենդներ Լիոնել Մեսսիի և Ռոնալդինյոյի հետ։
«Ռոբերտն այն տղան է, ում ես համեմատում եմ Ռոնալդինյոյի և Մեսսիի հետ։ Նա փոխեց թիմի մտածելակերպը։ Նա իսկական առաջնորդ է։ Նրա շփումը թիմի հետ շատ կարևոր է»,- ասել է Լեոն:
Լևանդովսկին «Բարսելոնա» է տեղափոխվել անցած ամառ և այս մրցաշրջանի բոլոր մրցաշարերում անցկացրած 31 խաղում դարձել է 25 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: