Գրեհեմ Փոթերը գոհ է «Չելսիի» 3-1 հաշվով հաղթանակից «Լեսթերի» նկատմամբ:
«Մեզ համար լավ շաբաթ էր։ Երեք հաղթանակները՝ Լիդսի, Դորտմունդի նկատմամբ և այսօր, շատ բան են ասում թիմի զարգացման մասին։ «Լեսթերի» դեմ դժվար խաղ էր, ինչպես միշտ: Բայց, ի վերջո, կարծում եմ, որ մենք արժանի էինք հաղթանակի:
Իսկապես, ամենահեշտ խաղը չէ, «Լեսթերն» ուներ իր պահերը, բայց մենք պետք է դիմանայինք։ Բայց իրավիճակը կբարելավվի, եթե մենք շարունակենք նույն ոգով։