Վինիսիուս Ժունիոր․ «Սա անընդհատ տեղի է ունենում «Ռեալի» և ինձ հետ»

Վինիսիուս Ժունիորը դժգոհ է իր նկատմամբ մրցավարների վերաբերմունքից։

Բրազիլացին դեղին քարտ է ստացել Լա լիգայի 25-րդ տուրի «Ռեալ»-«Էսպանյոլ» խաղում (3:1):

«Երբ ինձ խախտում են, մրցավարները չեն սուլում, քարտեր չեն տալիս այլ խաղացողների։ Հենց առաջին անգամ խախտում եմ անում, անմիջապես զգուշացնում են: Չի կարող այնպես լինել, որ ես ամենաշատն եմ խախտում, բայց միևնույն ժամանակ ամենաշատ քարտերն ունեմ:

Սա անընդհատ տեղի է ունենում «Ռեալի» և ինձ հետ։ Մրցավարները քարտը ցույց են տալիս ֆուտբոլիստին 89-րդ րոպեին իմ նկատմամբ 15 խախտումներից հետո։ Ավելի լավ է ընդհանրապես ցույց չտաք, խաղի համար ավելի շատ ժամանակ կլինի: