Կառլո Անչելոտտին տպավորիչ ցուցանիշ է գրանցել

Իսպանիայի առաջնության 25-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» տանը 3:1 հաշվով հաղթեց «Էսպանյոլին»:

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիի համար այս հաղթանակը 100-րդն էր Իսպանիայի առաջնության բարձրագույն դիվիզիոնում։ Դրա համար իտալացի մասնագետին անհրաժեշտ է եղել 139 հանդիպում։

Նշենք, որ Լա Լիգայի պատմության մեջ միայն մեկ գլխավոր մարզիչ է ավելի արագ հասել 100 հաղթանակի՝ Խոսեպ Գվարդիոլան «Բարսելոնայի» կազմում 132 խաղում 100 հաղթանակ է տարել։ Ինչպես Անչելոտտին, այնպես էլ Միգել Մունյոսը 139 խաղում 100 հաղթանակ է տոնել «Ռեալի» ղեկին Լա Լիգայում: