Յուրգեն Կլոպ. «Մրցակիցն ամեն ինչ բավականին հաջող արեց»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է ԱՊԼ-ի 27-րդ տուրի խաղում «Բորնմութից» կրած պարտությունը (0:1):

«Ի՞նչ կարող եմ ասել. Դա մեր լավագույն խաղը չէր: Մենք տիրում էինք առաջին խաղակեսին, բայց հիմնականում սխալ ժամանակում գնդակը խփեցինք կոմպակտ թիմի դեմ:

Մրցակիցն ամեն ինչ բավականին հաջող արեց, բայց մենք վատ էինք պաշտպանվում։ Հետո, կարծում եմ, լավ սկսեցինք երկրորդ խաղակեսը, հետո ստացանք 11 մետրանոց ու չիրացրեցինք այն, իսկ դրանից հետո շատ էինք շտապում ու բավարար պահեր չստեղծեցինք», – Կլոպի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը: