Մարսելո Բրոզովիչը կարող է տեղափոխվել ԱՊԼ

Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Մարսելո Բրոզովիչը կարող է «Ինտերից» տեղափոխվել ԱՊԼ։

Ինչպես հայտնում է Sport-ը՝ «Չելսին» նախատեսում է պայմանագիր կնքել կիսապաշտպանի հետ։ Լոնդոնյան ակումբը կարծում է, որ Բրոզովիչի տրանսֆերը կլինի կիսապաշտպանության խնդիրների լուծումը։

Միաժամանակ նշվում է, որ Մարսելո Բրոզովիչի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև իսպանական «Բարսելոնան» և «Ատլետիկոն»։ 

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 35 միլիոն եվրո։