ՊՍԺ-ն մրցաշրջանի ավարտից հետո կարող է պաշտոնանկ անել գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեին, հայտնում է Le Parisien-ը:
Աղբյուրի համաձայն՝ փարիզցիները կարող են նման որոշում կայացնել միայն Ֆրանսիայի առաջնությունում անհաջողության դեպքում։ Ավելի վաղ ՊՍԺ-ն դուրս էր մնացել Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակիչից՝ պարտվելով Մյունխենի «Բավարիային»։
ՊՍԺ-ն 63 միավորով գլխավորում է Լիգա 1-ը՝ 8 միավորով գերազանցելով երկրորդ տեղում գտնվող «Մարսելին»։