Թուրինի «Յուվենտուսը» դեռ փորձում է ձեռք բերել ֆրանսիացի մասնագետ Զինեդին Զիդանին։ Ակումբը ցանկանում է, որ նա փոխարինի Մասիմիլիանո Ալեգրիին գլխավոր մարզչի պաշտոնում, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
Աղբյուրի համաձայն՝ բանակցությունները բարդ են։ Մանրամասները, թե ինչ է առաջարկում «Յուվենտուսը» Զիդանին, չեն հրապարակվում:
Զիդանը «Յուվենտուսում» հանդես է եկել 1996-2001 թվականներին, որից հետո տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ» և այնտեղ ավարտել կարիերան։
Նշենք, որ այս պահին ֆրանսիացի մարզիչն առանց աշխատանքի է։