«Չելսիի» նորեկ Էնցո Ֆերնանդեսը խոսել է «Չելսիում» խաղալու հույզերի մասին:
«Այն, որ ես դարձա աշխարհի չեմպիոն, չի փոխում իմ քաղցը։ Ես միշտ կձգտեմ ավելիին։ «Չելսիում» խաղալը շատ ուժեղ մոտիվացիա է, խաղալը նաև Պրեմիեր Լիգայում:
Մարդիկ վանկարկում են իմ անունը, և սա աներևակայելի բան է, քանի որ ես վերջերս եմ ժամանել»,- Ֆերնանդեսի խոսքերն է մեջբերում «Չելսիի» պաշտոնական կայքը։
Ֆուտբոլիստը լոնդոնյան ակումբ է տեղափոխվել 2023 թվականի ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ 22-ամյա արգենտինացին «Չելսիում» տեղափոխվելուց հետո մեկ գոլային փոխանցում է կատարել: