Մադրիդի «Ռեալի» հարձակվող Մարկո Ասենսիոյի ապագան շարունակում է մնալ անորոշ, հայտնում է Marca-ն:
Աղբյուրի համաձայն, մադրիդյան ակումբի ղեկավարությունը ցանկանում է թիմում պահել հարձակվողին, սակայն խանգարող հանգամանքը միայն ֆուտբոլիստի աշխատավարձն է:
Անձամբ ֆուտբոլիստը չի պատրաստվում համաձայնվել աշխատավարձի կրճատման, իսկ ակումբի ղեկավարությունը չի պատրաստվում Ասենսիոյին տարեկան 4 միլիոն եվրոյից ավել վճարել:
Նշենք, որ Ասենսիոյի գործող պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում: