PROFFOOTBALL-ը զրուցել է «Վանի» 26-ամյա պաշտպան Արթուր Քարտաշյանի հետ։
–Դուք կիպրական «Օլիմպիակոսի Նիկոսիայից» այս ձմռանը հեռացաք ու միայն վերջերս տեղափոխվեցիք «Վան»։ Կայի՞ն եվրոպական առաջնություններիցառաջարկներ։
Այո՛, ունեի առաջարկներ։ Եթե բացեմ փակագծերը, կասեմ, որ առաջարկ ունեի հենցԿիպրոսից, Ղազախստանից և Սերբիայից, բայց այնպես ստացվեց, որ պետք է վերադառնայի անպայման հայրենիք։
–Առջևում Հայաստան–Թուրքիա հանդիպումն է, կարո՞ղ ենք ասել նաև, որ հենց սա Ձեզստիպեց, որպեսզի վերադառնաք Հայաստան՝ ավելի շատ գլխավոր մարզչի տեսադաշտին լինելու համար։
Սա նաև ոգևորիչ փաստ էր։ Իմ ամենամեծ ցանկությունն է հրավիրվել Հայաստանի հավաքական։ Սա իմ առաջիկա նպատակներիցս մեկն է։
–Հայաստան–Թուրքիա խաղը բոլորի կողմից սպասված է։ Ի՞նչ կարծիք ունեք այս խաղիմասին։
Ես իմ հարցազրույցներում նշել եմ անընդհատ, որ պետք է այլ կերպ պատրաստվել այս բավականին կարևոր խաղին։ Բոլորս հասկանում ենք՝ ինչ մրցակից է և ինչ ամբիցիաներ կան այս խաղին կապված, բայց նաև ուզում եմ նշել, որ ավելորդ ոգևորությունն ու տրամադրվածությունը կարող են խանգարել։ Պետք է սառը գլխով ուտաք սրտով դուրս գալ խաղադաշտ։ Ես մտածում եմ, որ մենք կարող ենք կյանք դնել խաղադաշտում՝ հաջողության հասնելու համար։
–Եվ վերջում․ սպասե՞նք Ձեզ առաջիկա խաղերին հավաքականում։
Մեծ ուրախությամբ կուզենամ, որ իրականանա դա։ Ես նույնպես սրտատրոփ սպասում եմ հավաքականի հայտացոցակին։
Նկարը՝ «Վան» ֆուտբոլային ակումբի սոցիալական էջից։