«Յուվենտուսը» դեռ փորձում է պայմաննավորվել ֆրանսիացի մասնագետ Զինեդին Զիդանի հետ։
Ակումբը ցանկանում է, որ նա փոխարինի Մասիմիլիանո Ալեգրիին գլխավոր մարզչի պաշտոնում, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ բանակցությունները բարդ են ընթանում։ Այլ մանրամասներ, չեն հրապարակվում:
Զիդանը «Յուվենտուսում» հանդես է եկել 1996-2001 թվականներին, որից հետո տեղափոխվել է «Ռեալ» և այնտեղ ավարտել կարիերան։