«Բավարիայի» նախագահ Օլիվեր Կանը բացատրել է, թե ինչու մյունխենյան ակումբը նախորդ մրցաշրջանում չգնեց հարձակվող Էրլինգ Հոլանդին Դորտմունդի «Բորուսիայից» 60 միլիոն եվրոյով։
«Տրանսֆերի ընդհանուր գումարը՝ հաշվի առնելով աշխատավարձն ու բոնուսները, հսկայական կլիներ։
Մենք այնպիսի բան չենք անի, ինչը կարող է վտանգել ակումբի տնտեսական կայունությունը։ «Բավարիան» չպետք է պարտքերի մեջ ընկնի. Դա մեր փիլիսոփայությունն է։
Եթե համեմատենք մարզական նվաճումները եվրոպական խոշոր ակումբների ծախսերի հետ, ապա պարզ է դառնում, որ «Բավարիան» միշտ գերազանցել է բոլորին»,- Կանի խոսքերն է մեջբերում L’Equipe-ը: