Անտոնի Մարսիալի առողջական վիճակի վերաբերյալ նոր տեղեկություն կա

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնի Մարսիալը չորեքշաբթի մարզում է անցկացրել ընդհանուր խմբի հետ, հայտնում է Manchester Evening News-ը։

Հունվարի վերջին ֆրանսիացին վնասվածքից հետո խաղադաշտ դուրս եկավ, իսկ փետրվարի սկզբին «Նոթինգհեմ Ֆորեսթի» հետ Լիգայի գավաթի 1/2 եզրափակչի պատասխան խաղում կրկին երկար ժամանակով դուրս մնաց շարքից:։

Այսօր 27-ամյա հարձակվողը լիարժեք մարզում է անցկացրել թիմի հետ, սակայն պատրաստ չէ խաղալ «Բետիսի» հետ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպմանը։

2022/23 մրցաշրջանում Մարսիալը մասնակցել է 14 հանդիպման և դարձել 6 գոլի հեղինակ։