Ալեքսանդր Տարխանով. «Սպերցյանն պատրաստ է խաղալ Եվրոպայում»

Անվանի ռուս մասնագետ Ալեքսանդր Տարխանովը խոսել է «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ապագայի մասին:

«Էդուարդը հետաքրքիր, լավ ֆուտբոլիստ է։ Նրա խաղը ինձ դուր է գալիս: Սպերցյանն  պատրաստ է խաղալ Եվրոպայում:

Նա այնտեղ իրեն լավ կզգա»,-  մասնագետի խոսքը մեջբերում է «РБ Спорт»-ը:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում մասնակցել է 24 հանդիպման, դարձել 11 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: