Ժոան Լապորտան մեկնաբանել է Չավիի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին հարցը

«Բարսելոնայի» նախագահը հայտնել է, որ Չավիի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին արդեն քննարկվել է։

«Մենք արդեն քննարկել ենք դա։ Նա իր ոճն ունի։ Նա հասկանում է այն իրավիճակը, որը ստեղծվել է ակումբում և խելագարություն չի խնդրում։

Ես մտածում էի պայմանագրի երկարաձգման մասին»,- ասել է Ժոան Լապորտան:

43-ամյա Չավին «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է 2021 թվականի նոյեմբերին։ Որպես խաղացող նա կատալոնական ակումբում հանդես է եկել 1995-ից 2015 թվականներին։

Այս մրցաշրջանում «Բարսան» գլխավորում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը՝ 24 հանդիպումներից հետո վաստակելով 62 միավոր: