Էդեն Ազարը վերջնական որոշում է կայացրել

Էդեն Ազարը մտադիր չէ հեռանալ «Ռեալից»։

Ինչպես հայտնում է Bernabeu Digital-ը՝ հղում անելով The Athletic-ին, կիսապաշտպանը մտադիր է մնալ մադրիդյան ակումբում մինչև 2024թ.

Փետրվարին բելգիացին հանդիպել է Մադրիդի «Ռեալի» ղեկավարների հետ և հայտնել ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին թիմում մնալու իր ցանկության մասին։ Ազարը չի բանակցում այլ ակումբների հետ։

Նշվում է, որ Էդենի առաջնահերթությունը սիրելիների երջանկությունն է։ Ֆուտբոլիստի ընտանիքը շատ հարմարավետ է Մադրիդում, իսկ նրա որդիներից մեկը վերջերս է համալրել Մադրիդի «Ռեալի» ակադեմիան։

Այս մրցաշրջանում Ազարը «Ռեալի» կազմում անցկացրել է 7 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ ընդհանուր առմամբ խաղադաշտում անցկացնելով 296 րոպե, դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։