«Չելսիի» համասեփականատերը շնորհավորել է գլխավոր մարզչին Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչ դուրս գալու կապակցությամբ։
Ինչպես հայտնում է CBS Sports-ի լրագրող Բեն Ջեյքոբսը, Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Բորուսիային» հաղթելուց հետո (2:0, առաջին խաղը՝ 0:1) Թոդ Բոուլին իջել է հանդերձարան՝ Գրեհեմ Փոթերին գրկելու համար:
Հաջորդ հանդիպումը «Չելսին» կանցկացնի մարտի 11-ին։ Պրեմիեր Լիգայի 27-րդ տուրում թիմը կհանդիպի «Լեսթերի» հետ։